Կոլումբիայի առաջնության «Ինդեպենդիենտե Սանտա Ֆե»-«Յագուարես դե Կորդոբա» հանդիպման ժամանակ զավեշտալի դեպք է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է Revista coin-ը։
«Ինդեպենդիենտե Սանտա Ֆեի» խաղացող Գեյսոն Պերեան նախքան մրցակցի տուգանային հարվածը հանել է ներքնաշորը՝ հակառակորդին ցույց տալով իր առնանդամը: Տուգանային հարվածն անհաջող է իրականացվել, սակայն Ինդեպենդիենտե Սանտա Ֆեի ֆուտբոլիստները, այնուամենայնիվ, պարտվել են 1։2 հաշվով։