Սպորտային հագուստի Fila ապրանքանիշը հրապարակել է Հեյլի Բիբերի մասնակցությամբ համաշխարհային գովազդային արշավի առաջին լուսանկարը: Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում։
«Իմ ոճը անընդհատ փոխվում է, իսկ Fila-ի մոդելները հավերժական են և կատարելապես լրացնում են իմ ամենօրյա զգեստապահարանը»,- ասել է մոդելը։
Նոր հավաքածուի իրերը ոգեշնչվել են հենց Հեյլի Բիբերից, ով վերաիմաստավորել է 90-ականների սպորտային նորաձևությունը։ Շարքը ներառում է բաճկոններ և ժիլետներ, բամբակյա մարզաշապիկներ, թենիսի կիսաշրջազգեստներ, տոպեր, պանամա և այլն: Իրերը պատրաստված են ապրանքանիշի ֆիրմային գույներով՝ կարմիր, կապույտ, սև և սպիտակ:
Հեյլի Բիբերը նախկինում համագործակցել է այնպիսի ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են Victoria’s Secret-ը, Versace-ն, Calvin Klein-ը: Բացի այդ, մոդելը զարգացնում է իր Rhode կոսմետիկ ապրանքանիշը։