Մեսսիի ներդրումային ընկերությունը կգլխավորի ամերիկահայ Ռազմիգ Հովագիմյանը
Advertisement 1000 x 90

Մեսսիի ներդրումային ընկերությունը կգլխավորի ամերիկահայ Ռազմիգ Հովագիմյանը

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող, Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին հիմնել է ներդրումային ընկերություն, որը կկենտրոնանա սպորտի, տեխնոլոգիաների եւ մեդիայի ոլորտային ներդրումների վրա, հաղորդում է Bloomberg-ը։

Ընկերությունը կոչվում է Play Time եւ տեղակայված է ԱՄՆ-ի Սան Ֆրացիսկո քաղաքում։ Ընկերությունը կգլխավորի Graph Ventures վենչուրային ընկերության ներկայացուցիչ, ամերիկահայ Ռազմիգ Հովագիմյանը։

Play Time-ը կլինի Մեսիի հիմնական ներդրումային գործիքը, ֆինանսավորում կհատկացնի ֆուտբոլային տեխնոլոգիաներով զբաղվող ստարթափերի։