
«Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանը ներկայացնելու է նոր երգ, որի հեղինակն է Ավետ Բարսեղյանը։ Երգիչն Ինստագրամի իր էջում հրապարակել է լուսանկարներ, որոնց կից գրել է․«Շուտով նոր երգ»։
Երգիչը նաև հրապարակել է երգի բառերը, որոնցից պարզ է դառնում երգի անունը։