Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մարդու եղունգները
Advertisement 1000 x 90

Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մարդու եղունգները

Մարդու եղունգների վիճակը թույլ է տալիս որոշակի կարծիք կազմել նրա առողջական վիճակի վերաբերյալ և օգնում է ժամանակին նկատել այս կամ այն խնդիրը։ Այս մասին «Մոսկվա 24»-ի հետ զրույցում ասել է թերապևտ Նադեժդա Չերնիշևան

«Առավել հաճախ եղունգները տուժում են սնկային վարակից, որի դեպքում սնկերն ախտահարում են եղունգները։ Ճնշող մեծամասնության դեպքում հարկավոր է ստուգել՝ կա արդյոք եղունգների խամրածություն, փխրունություն կամ հաստացում, քանի որ դրանք հուշում են սնկային վարակի մասին։ Այն կարող է հստակ ախտորոշել միայն մաշկաբանը, ով անհրաժեշտ հետազոտությունները կանցկացնի», – բացատրել է մասանագետը։

Ինչպես հավելել է Չերնիշևան, եղունգների ձևի անսպասելի փոփոխության դեպքում հարկավոր է դիմել թերապևտին, քանի որ նման վիճակը կարող է հուշել նաև շնչառական համակարգի քրոնիկ հիվանդությունների մասին։ Թոքերի հիվանդությունների մասին նախազգուշացնող մեկ այլ ախտանշան էլ կարող է լինել եղունգի անհարթությունը։

Նա նաև հավելել է, որ եղունգներին առաջացած սպիտակ բծերն ու գծերը, հաճախ պայմանավորված են լինում օրգանիզմում որոշակի կարևոր վիտամինների ու հանքանյութերի պակասով, ուստի նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անպայման դիմել պրոֆիլային մասնագետներին ու անցնել համապատասխան հետազոտությունները։

tert.am