Ռուս ռեփ կատարող Մորգենշթերնը (ՌԴ Արդարադատության նախարարության կողմից ընդգրկված է ֆիզիկական անձ հանդիսացող օտարերկրյա գործակալների ցուցակում) խոսել է հարբեցողության մասին եւ հայտարարել՝ վերականգնողական կենտրոնում բուժում անցնելու մտադրության մասին։ Այս մասին նա հայտարարել է YouTube-ի «Viska» շոուի եթերում։
24-ամյա արտիստը նկարագրել է իր կյանքի վերջին վեց ամիսները`դրանք կոչելով «չափազանց շատ խմելու, ընտանեկան դրամայի եւ ռոքնռոլի» շրջան, ինչպես նաեւ հավելել է, որ 22-ամյա Դիլարա Զինատուլինայի հետ իր ամուսնալուծությունը ազդել է ալկոհոլից իր կախվածության վրա:
«Ես չեմ կարող քնել առանց ալկոհոլի: Մարմինս հասել է այն աստիճանի, որ առանց դրա անհանգստություն, պարանոյա եւ ցնցումներ են սկսվում: Առանց խմիչքի, հնարավոր չէ հանգստանալ եւ վայելել կյանքը», – լրագրողների հարցին ի պատասխան ասել է Մորգենշթերնը:
Նա նշել է, որ նախատեսում է բուժում անցնել վերականգնողական կենտրոնում՝ ընդգծելով, որ չի ցանկանում ինքնուրույն թողնել ալկոհոլը, քանի որ վախենում է բացասական ազդեցությունից(delirium tremens):
«Հիմա ալբոմս կթողարկվի, լավ կնշեմ դա եւ, կարծում եմ, մեկ-երկու շաբաթով վերականգնողական կենտրոն կգնամ»,- ասել է երաժիշտը: