Համատեղ ջանքերով մենք կկարողանանք վստահորեն առաջ շարժվել. ՀՀ նախագահը հյուրընկալել է ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերին
Advertisement 1000 x 90

Համատեղ ջանքերով մենք կկարողանանք վստահորեն առաջ շարժվել. ՀՀ նախագահը հյուրընկալել է ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին:

Ինչպես  հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, ասել է.

«Ողջունում եմ ձեզ Հայաստանում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում։

Խորապես համոզված եմ, որ Խորհրդի ընթացիկ նիստը կնպաստի հետագա տնտեսական զարգացմանը, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների ընդլայնմանը և մեր երկրների տնտեսական անվտանգության ապահովման մեխանիզմների ամրապնդմանը։

Անկեղծորեն համոզված եմ, որ միայն համատեղ ջանքերով մենք կկարողանանք վստահորեն առաջ շարժվել՝ նոր հնարավորություններ ստեղծելով կյանքի որակի բարելավման և մեր երկրների ժողովուրդների բարեկեցության բարձրացման համար։

Ուզում եմ նաև հույս հայտնել, որ այս հանդիպման արդյունքում՝ փոխադարձ շահերը լիակատար հարգելով և հաշվի առնելով, մենք կկարողանանք Եվրասիական տնտեսական տարածքի հետագա զարգացման ճանապարհին կատարել ևս մեկ վստահ քայլ առաջ։

Սրտանց մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք»: