Բոլդուինի մասնակցությամբ Rust ֆիլմի նկարահանումները կվերսկսեն հունվարին`Նյու Մեքսիկոյում Գալինա Հաթչինսի մահից ավելի քան մեկ տարի անց, սակայն այս անգամ այլ տեղանքում, հայտնել է Variety ամսագիրը՝ հավելելով, որ նկարահանման համար այլ տարածքներ են որոնվում. ֆիլմը հավանաբար Կալիֆորնիայում կնկարահանվի:
Նյու Մեքսիկայում դեռեւս հետաքննություն է իրականացվում:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերին Ալեք Բոլդուինը նկարահանման ընթացքում կրակել էր ատրճանակից, որը, պարզվել է, լիցավորված է եղել իսկական մարտական փամփուշտով: Դժբախտ պատահարի հետեւանքով մահացել էր ուկրաինացի օպերատոր Գալինա Հաթչինսը եւ ծանր վիրավորում ստացել ռեժիսոր Ջոել Սոուզան:
2022 թվականի հոկտեմբերի սկզբին հաղորդվել է, որ Բոլդուինը եւ հանգուցյալի ընտանիքը համաձայնության են եկել՝ դերասանի եւ նկարահանող խմբի անդամների դեմ ներկայացված հայցը լուծելու վերաբերյալ։