Ֆլորիդայի բնակիչներին նախազգուշացրել են «Իեն» փոթորկի պատճառով գիշակեր մանրէների տարածման մասին
Advertisement 1000 x 90

Ֆլորիդայի բնակիչներին նախազգուշացրել են «Իեն» փոթորկի պատճառով գիշակեր մանրէների տարածման մասին

Ամերիկյան Ֆլորիդա նահանգում նկատվում է գիշակեր մանրէներով վարակման դեպքերի անոմալ ավելացում՝ «Իեն» փոթորկից հետո։

Ինչպես տեղեկացրել է օկրուգի առողջապահության դեպարտամենտը, հայտնի է օկրուգում վարակման առնվազն 19 եւ մահվան չորս դեպքերի մասին։ 27 դեպք գրանցվել է այն բանից անմիջապես հետո, երբ Ֆլորիդայով անցել է «Իեն» փոթորիկը։

Vibrio vulnificus մանրէների տարածում տեղի է ունեցել փոթորկի առաջացրած հեղեղումներից հետո։ Առողջապահության դեպարտամենտը խորհուրդ է տվել բնակիչներին «միշտ հիշել պոտենցիալ վտանգների մասին՝ կապված բաց վերքերի կամ քերծվածքների վրա տաք, աղի կամ աղիավուն ջրի ազդեցության հետ»։

Տեղեկացվել է, որ մարդու մաշկի վրա Vibrio vulnificus-ի հայտնվելու դեպքում այն արագ նեկրոզվող ֆասցիիտ է առաջացնում։ Կարող  է անգամ անդամահատման կարիք առաջանալ, որպեսզի հնարավոր լինի կանգնեցնել մարմնով մեկ մանրէների տարածումը։ Վարակն առաջ է բերում տենդ, դող, իսկ հետո՝ զարկերակային ճնշման անկում եւ մաշկի վրա բշտերի առաջացում։

Վարակը հատկապես վտանգավոր է նրանց համար, ովքեր տառապում են լյարդի քրոնիկական հիվանդություներով կամ իմունադեպրեսանտներ են ընդունում։ Մանրէները կարող են նաեւ հայտնվել արյան մեջ՝ առաջ բերելով սեպսիս եւ հանգեցնելով օրգանների աշխատանքի անբավարարության, երբեմն էլ՝ մահվան։

med.news.am