Թեյլոր Սուիֆթը թողարկել է իր նոր՝ Midnights ալբոմը
Advertisement 1000 x 90

Թեյլոր Սուիֆթը թողարկել է իր նոր՝ Midnights ալբոմը

Թեյլոր Սուիֆթը թողարկել է իր տասներորդ ստուդիական Midnights ալբոմը`բաղկացած 13 երգից, որը նկարագրել է որպես «պատմություն իր կյանքի 13 անքուն գիշերների մասին», հայտնում է The New York Times-ը։

Երգերի մեծ մասը գրվել է երգչուհու երկարամյա գործընկեր Ջեք Անտոնոֆի հետ Բրուքլինում, ինչպես նաեւ Գրինվիչ Վիլիջում գտնվող Electric Lady Studios-ում։ Որոշ թրեքների դերասանուհի Զոի Կրավիցի, Մարկ Էնթոնի Սփիրսի, Ջահան Սվիթի եւ Սեմ Դյուի հետ համագործակցության արդյունք են։

The New York Times-ի լրագրողը ակնարկում նշել է. «Կեսգիշերը Սուիֆթի վերադարձն է փոփ երաժշտություն՝ վերջին մի քանի տարիների ընթացքում արված փորձերից հետո։ Տեքստերից շատերը գիշերային մտորումներ են հիշեցնում` կյանքի խնդիրների, ծերության, սիրո իմաստի մասին»:

Թեյլորը բացահայտել է նաեւ, որ նկարահանել է «երաժշտական ​​ֆիլմերի» շարք, որտեղ ներկայացված են Լորա Դերնը, Հայմ քույրերը եւ այլոք: Վիզուալ ալբոմի առաջին մասի՝ Anti-Hero թրեքի տեսահոլովակի պրեմիերան կկայանա Երեւանի ժամանակով 14:00-ին։

style.news.am