Նստակյաց աշխատանքի ժամանակ կարող եք վարժություններ կատարել նիհարելու համար
Advertisement 1000 x 90

Նստակյաց աշխատանքի ժամանակ կարող եք վարժություններ կատարել նիհարելու համար

Հյուսթոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ կամբալաձեւ մկանի մարզումը՝ նույնիսկ նստած դիրքում, կարող է օգնել այրել գլյուկոզան եւ ճարպը: Նրանց աշխատանքը հրապարակվել է iScience ամսագրում։

Չնայած նրան, որ կամբալաձեւ մկանը կազմում է մարմնի քաշի միայն 1 տոկոսը, այն ի վիճակի է մի քանի անգամ բարձրացնել ածխաջրերի օքսիդացման արագությունը: Մկանների պատշաճ ակտիվացման դեպքում այս գործընթացը տեւում է ժամեր: Մնացած 600 մկաններն ընդհանուր առմամբ այրում են ածխաջրերի միայն մոտ 15 տոկոսը ուտելուց հետո երեք ժամվա ընթացքում:

Այդ մկանն ակտիվացնելուց հետո մասնակիցներին առաջարկել են ջուր խմել դրա մեջ լուծված շաքարով։ Հետազոտողները երեք ժամ հետո վերլուծել են արյան հաշվարկը: Կամբալաեւ մկանի ակտիվացումը հանգեցրել է 52 տոկոս  գլյուկոզայի մակարդակի եւ 60 տոկոս ինսուլինի պահանջի նվազեցման։

Կամբալաձեւ մկանի կախվածությունը գլիկոգենից ավելի ցածր է, եւ դա օգնում է նրան ժամերով աշխատել առանց ջանքերի, առանց հոգնելու:

Օրական 15 րոպե մկանների ակտիվացումը, ամենայն հավանականությամբ, կօգնի մարդկանց նվազեցնել երկարատեւ նստելու վնասը եւ բարելավել նյութափոխանակությունը։

med.news.am