Ամենաբարձր հոնորար ունեցող ռուս արտիստների ցանկը գլխավորել են երգչուհի Պոլինա Գագարինան եւ «Շաման»-ը, հայտնում է KP.RU-ն՝ հղում կատարելով փրոմոութեր Թավրիզ Շահիդիին։
Հաղորդվում է, որ մասնավոր միջոցառումների համար երաժիշտների մեկ ելույթի արժեքը կազմում է 3,3 միլիոն ռուբլի։ Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել են ռեփեր Բաստան եւ «Ռուկի վերխ» խումբը, որոնց հոնորարները կազմում են 3 միլիոն ռուբլի:
Ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինն իր կատարման համար ստանում է 2,4 միլիոն, իսկ երգիչ Զիվերտը` 2,1 միլիոն։
Երգիչներ «ՄակՍիմ»-ի եւ Աննա Աստիի հոնորարները 1,5-ական միլիոն ռուբլի են, իսկ «Իվանուշկի Ինթերնեշընլ»խումբը եւ երաժիշտ Սոսո Պավլիաշվիլին երեք հարյուր հազարով պակաս են ստանում։