Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար
Advertisement 1000 x 90

Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար

Խոյ

Զբաղվեք ձեզնով, ձեր հոգևոր առողջությամբ, փորձեք գտնել ինքներդ ձեզ, փորձեք հավասարակշռություն ձեռք բերել:

Ցուլ

Ձեզ ֆինանսական դժվարություններ են սպասվում, փորձեք կրճատել ծախսերը: Անձնականի ոլորտում ամեն ինչ մի փոքր խառն է: Ձեր կյանքում կա մեկը, որին սիրում եք, բայց քայլ մի արեք, թողեք որ դիմացինը այդ քայլը անի:

Երկվորյակ

Ցանկացած հարցում լսեք ձեր ներքին ձային: Փորձեք վերականգնել կապը նրանց հետ, ում հետ վաղուց չեք շփվել ինչ-ինչ պատճառներով:

Խեցգետին

Դուք կգտնվեք դեպքերի կիզակետում: Ամեն ինչ ձեր շուրջը կպտտվի: Այս շաբաթ շատ զբաղված կլինեք, ազատ ժամանակ գրեթե չեք ունենա:

Առյուծ

Փորձեք շատ շփվել մարդկանց հետ, վերջին ժամանակներս դուք կարծեք պարփակվել եք ձեր ներսում: հանդիպեք հին ընկերներին, հաճելի ժամանակ անցկացրեք:

Կույս

Անծանոթի կողմից հաճելի անակնկալ կստանաք, Նա ձեր երկրպագուն է, բայց անձնական հարցերում որոշումներ կայացնելուց խուսափեք, լավ մտածեք, նոր գործեք:

Կշեռք

Սկսեք հետևել սննդակարգին, հրաժարվեք քաղցրից, ճարպոտ սննդից, ֆիզիկական առողջությունը կնպաստի հոգևոր առողջության զարգացամանը:

Կարիճ

Կարիճների կյանքում շրջադարձային պահ է, գործնական նոր առաջարկ եք ստացել, դուք էլ պետք է փորձեք ամեն ինչ անել գործատուի սպասելիքները արդարացնելու համար:

Աղեղնավոր

Այս փուլում ինչ որ ձեռնարկեք, կպսակվի հաջողությամբ: կարևորը աշխատասիրություն է: Աշխատասեր եղեք և ամեն ինչ կստացվի:

Այծեղջյուր

Սպասվում է կոնֆլիկտ այն մարդու հետ, ով փորձում է ձեզ խանգարել, խոչընդոտել ձեր աշխատանքին: Ցույց տվեք ձեր ես-ը և դիմացինի ճիշտ ու արժանի տեղը:

Ջրհոս

Դրական լիցքերով լի օր հանգիստ օր է սպասվում: Փորձեք օգտագործել օրը ուժերը վերականգնելու համար:

Ձկներ

Մի փորձեք պարփակվել ձեզ համար հարմարավետ շրջանակում: Լայնացրեք շփման շրջանակը, դա ձեզ հետագայում պետք կգա գործնականում զարգանալու համար:

lurer.com