Մակրոնը մեղադրել է ԱՄՆ-ին
Advertisement 1000 x 90

Մակրոնը մեղադրել է ԱՄՆ-ին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է ԱՄՆ-ին գազի գնի սահմանման հարցում երկակի ստանդարտներ կիրառելու և եվրոպացիներից շահույթ ստանալու մեջ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ամերիկյան գազը ներքին շուկայում 3-4 անգամ ավելի էժան է, քան այն գնից, որով այն առաջարկում են եվրոպացիներին գնել»,- ասել է Մակրոնը։ Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ այս իրավիճակը պետք է դառնա քննարկման թեմա, քանի որ խոսքը «անդրատլանտյան առեւտրում անկեղծության» մասին է։

Մակրոնը նաև ասել է, որ ծրագրում է այդ հարցը բարձրացնել դեկտեմբերին ԱՄՆ կատարած այցի ժամանակ։

 



Նման նյութեր