Մահացել է «Red Bull»-ի հիմնադիրը, ում կարողությունը գնահատվել է 20,2 միլիարդ դոլար
Advertisement 1000 x 90

Մահացել է «Red Bull»-ի հիմնադիրը, ում կարողությունը գնահատվել է 20,2 միլիարդ դոլար

78 տարեկան հասակում մահացել է «Red Bull» էներգետիկ ըմպելիքներ արտադրող ընկերության հիմնադիր, «Red Bull Formula 1» թիմի սեփականատեր Դիտրիխ Մատեշիցը։

«Red Bull» ընկերեւթյունը ստեղծվել է 1984 թվականին, երբ 40-ամյա Մատեշիցը, թողնելով Blendax-ի թոփ մենեջերի աշխատանքը (ատամի մածուկ արտադրող), տեղափոխվեց Թաիլանդ, ուր նախկինում հանդիպել էր նմանատիպ ըմպելիք: Ներդրելով 500 հազար դոլար՝ նա ստեղծել է սեփական ընկերությունը։

Forbes-ը նրա կարողությունը գնահատում է 20,2 միլիարդ դոլար։