Հարձակման ենթարկվելուց հետո գրող Սալման Ռուշդին մասամբ կուրացել է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հարձակման ենթարկվելուց հետո գրող Սալման Ռուշդին մասամբ կուրացել է

Բրիտանացի գրող Սալման Ռուշդին, ով ողջ է մնացել օգոստոսին իր վրա կատարված հարձակումից, մասամբ կուրացել է եւ կարող է աշխատել միայն մեկ ձեռքով։ Այս մասին իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում հայտնել է նրա գրական գործակալ Էնդրյու Ուայլին։

Ուայլիի խոսքով՝ Ռուշդիի մի աչքը կուրացել է։ Նրա ձեռքը դադարել է աշխատել, քանի որ նյարդերը կտրվել էին։ Գրողը երեք ծանր վերք էր ստացել նաեւ պարանոցի հատվածում, 15 վերք՝ կրծքավանդակի եւ իրանի շրջանում։

Հիշեցնենք, որ Ռուշդին օգոստոսի 12-ին Նյու Յորքում հարձակման էր ենթարկվել իր դասախոսության ժամանակ այն մասին, թե ինչպես է Միացյալ Նահանգները հանգրվան դառնում արտիստների համար։ Հարձակումից անմիջապես հետո գրողին տեղափոխել են հիվանդանոց եւ միացրել թթվածնային սարքին։

Ռուշդիի վրա հարձակումից հետո Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին ասել է, որ միջադեպի մեղավորը գրողն է, ինչպես նաեւ նրա կողմնակիցները։ Ինչպես գրել է The Guardian-ը, հարձակմանը աջակցել է Իրանի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեին։

Ռուշդին բնիկ Բոմբեյից է եւ ապրում է Մեծ Բրիտանիայում ու ԱՄՆ-ում։ Համաշխարհային համբավը ձեռք է բերել 1989 թվականին՝ «Սատանայական հատվածներ» գրքի թողարկումից հետո։ Գիրքը բազմաթիվ մուսուլմանների կողմից սրբապղծություն է համարվել, իսկ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խոմեյնին ֆեթվա է արձակել, որում գրողի սպանությունն բարի գործ է անվանել: