Այդ քրիստոնյա մեծ պետություններն են հայերին կոտորողները, եւ որի՞ն դիմեմ․․․
Advertisement 1000 x 90

Այդ քրիստոնյա մեծ պետություններն են հայերին կոտորողները, եւ որի՞ն դիմեմ․․․

Կարդալու համար…

Ինչ վերաբերում է Հայկական հարցին, Ալիշանն ասաց հետևյալը,

որը ես շարադրում եմ արևելահայ բարբառով.

– Իհարկե, հայ ժողովուրդը լավ գիտեր, որ իր սեփական ուժերով չպիտի կարողանար թոթափել թուրքական լուծը, ինչպես առանց Եվրոպայի օգնության չպիտի կարողանային ազատվել ո՛չ Հունաստանը և ո՛չ Բուլղարիան։ Հայ ժողովուրդն էլ, նրանց հետևելով, հույսը դրել էր քրիստոնյա Եվրոպայի օգնության վրա, մեծ, քաղաքակիրթ պետությունների

մարդասիրության վրա: Այստեղից էլ հայ ժողովրդի մեծագույն և բազմաղետ սխալը:

Կոտորածների ժամանակ Թերզյան հայ կարդինալը գնում է Հռոմ, ընկնում է սրբազան պապի ոտները , աղերսում է, որ պապը դիմում անե քրիստոնյա մեծ պետություններին՝ Անգլիային, Ռուսիային, Ֆրանսիային, Գերմանիային, որ ջարդարար թուրքի ձեռքը բռնեն: Սրբազան պապն ասում է.

– Այդ քրիստոնյա մեծ պետություններն են հայերին կոտորողները, եւ որի՞ն դիմեմ:

Եվրոպական պետությունները ո՛չ միայն չօգնեցին և չպաշտպանեցին իրենց հուսացող հայ ժողովրդին, այլ պատեհ առիթ գտան շահագործելու հայկական արյունը։ Հայ ժողովրդին վաճառեցին թուրք դահիճին, փոխարեն ստացան տնտեսական- առևտրական մենաշնորհներ:

Եվրոպացու «բարոյականը ավերված է», բարոյապես սնանկացած է նա,

նախնական մարդու բնական մարդասիրություն էլ չունի անգամ։ Նա ստախոս է, շահամոլ է և եսական:

Ավետիք Իսահակյան։

Սասուն Անանյանի ֆեյսբուքյան էջից