nlyFans հարթակում հայտնի մոդել Էբիգեյլ Ուայթը, ով հայտնի է «Կեղծ Բարբի» մականունով, դանակահարել է իր սիրելիին՝ իր հետ հարաբերությունները խզելու ցանկության համար, և հայտնվել է բանտում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Մարտին Մեծ Բրիտանիայի Բրիստոլ քաղաքում 24-ամյա աղջիկը 18 սանտիմետրանոց դանակ է մտցրել չորս երեխաների հոր՝ 22-ամյա Բրեդլի Լյուիսի սրտի մեջ: Հոկտեմբերի 21-ին հանցագործը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ նվազագույնը 18 տարի ժամկետով։
Հայտնի է, որ բաժանվելուց հետո Լյուիսը համաձայնել է բար գնալ Ուայթի և նրա ընկերուհու հետ։ Ուայթը զայրացել էր իր նախկին զուգընկերոջ վրա, որ ուշացել էր հանդիպումից, քանի որ նա երեխային էր խնամում: Մի շիշ գինի և մի քանի կոկտեյլ խմելուց, ինչպես նաև թմրանյութ օգտագործելուց հետո մոդելը խմիչքը նետել է Լյուիսի երեսին, և նրանք լքել են հաստատությունը։
Նախկին սիրահարները միասին հասել են տուն, սակայն հասնելուց մի քանի րոպե անց Ուայթը բղավելով վազել է այգի։ Լսելով աղմուկը՝ հարևանը շտապել է մոդելի տուն և գտել նրա ուղեկիցին՝ հատակին ընկած։ Տղամարդուն շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն բուժաշխատողներին չի հաջողվել փրկել նրան։
Հարցաքննության ժամանակ աղջիկը հայտարարել է, որ Լյուիսն ինքնասպան է եղել, սակայն ավելի ուշ ընդունել է իր մեղքը։ Մարդասպանի խոսքով՝ ինքը միայն զոհին վախեցնելու նպատակ է ունեցել։