Հնդկական օվկիանոսում 500 մետր խորության վրա անհայտ էկոհամակարգ է հայտնաբերվել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հնդկական օվկիանոսում 500 մետր խորության վրա անհայտ էկոհամակարգ է հայտնաբերվել

Օքսֆորդի համալսարանի գիտնականները Nekton Maldives առաքելությանը մասնակցող այլ մասնագետների հետ միասին հայտնաբերել են նախկինում անհայտ էկոհամակարգի գոյության ապացույց՝ «ծուղակային գոտի», որը ստեղծում է կենսաբազմազանության օազիս 500 մետր խորության վրա Հնդկական օվկիանոսում, Մալդիվներում: Այս մասին հաղորդվում է Phys.org-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Էկոհամակարգի դիտարկումներն իրականացվել են Nekton-ի տեսախցիկների միջոցով Omega Seamaster II սուզվող նավի վրա: Մասնագետները նաև հավաքել են կենսաբանական նմուշների լայնածավալ հավաքածու և իրականացրել հատակի տարածքի սոնարային քարտեզագրում։ Պարզվել է, որ շնաձկները և այլ խոշոր ձկները սնվում են միկրոնեկտոններով՝ միկրոսկոպիկ օրգանիզմներ, որոնք կարող են ակտիվ լողալ և հակված են ուղղահայաց միգրացիայի։ Գիշերը միկրոնեկտոնը բարձրանում է ծովի մակերևույթ, իսկ ցերեկը խորանում է, բայց այս հատվածում այն ​​խորանում է մինչև մոտ 500 մետր:

Ծուղակի էֆեկտը սովորաբար կապված է ծովային լեռների կենսաբազմազանությամբ հարուստ տեղանքների հետ և նախկինում չի նկատվել օվկիանոսային կղզիներում, ինչպիսին է Մալդիվները: