Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը ամերիկյան հեռուստաալիքի եթերում մեղադրել է ձեռնարկատեր, SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկին՝ Ուկրաինայի մասին հայտարարությունների պատճառով։ Նրա կարծիքով՝ Սիլիկոնյան հովտում հարմարավետ առանձնատներում նստած մարդիկ չպետք է ուրիշներին սովորեցնեն կյանքի մասին։ Ի պատասխան Մասկը շախմատիստին անվանել է ապուշ և բթամիտ ու հերքել է առանձնատների մասին նրա պնդումները։
«Չնայած ճիշտ է, որ Կասպարովը շախմատ է խաղում գրեթե նույնքան լավ, որքան իմ iPhone-ը, մնացած դեպքերում նա ապուշ է։ <…> Իսկ ես նույնիսկ տուն չունեմ, էլ չեմ ասում «առանձնատուն», այ հիմար»,- գրել է գործարարը Twitter-ում։
Կասպարովից դեռ արձագանք չկա։