Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Քրիստինա Կարապետյանը: Երիտասարդ դերասանուհու հետ խոսել ենք ոչ միայն աշխատանքային գործունեության, այլև անձնական կյանքի մասին:
-Քրիստինա, հեռուստադիտողը Ձեզ ճանաչում է տարբեր նախագծերից, սակայն հիմա կարծես թե ավելի պասիվ եք գործում. Ինչո՞վ է դա պայմանվորված:
– Հեռուստատեսությունում պասիվ գործունեությունս կապված է ապագայում ավելի գունեղ ու լայն գործունեության հետ:
-Այժմ ներկայանում եք «Կյանքը շարունակվում է» նախագծում. Մի փոքր կպատմե՞ք այս աշխատակազմում Ձեր գործունեության մասին:
– Քանի որ առաջին քայլերս եղել են Հանրային հեռուստատեսությունում, մեծ սիրով ընդունեցի «Կյանքը շարունակվում է» նախագծում աշխատելու առաջարկը: Հաճելի է, երբ աշխատում ես պրոֆեսիոնալների հետ՝ ջերմ ու հաճելի աշխատանքային մթնոլորտում:
-Քրիստինա, Ձեզ արդեն շատերն են ճանաչում, սակայն չգիտեն Ձեր անցած ճանապարհիու կադրից դուրս կյանքի մասին: Այս առումով կկիսվե՞ք մեր ընթերցողների հետ:
– Անցած ճանապարհս հետաքրքիր է ու շատ լուսավոր, իսկ կադրից դուրս մարդ եմ, ով սիրում է կյանքը, սիրում է մարդկանց և սիրված է:
-Հանրային մարդիկ մշտապես ուշադրության կենտրոնում են նաև իրենց անձնական կյանքով: Ընտրյալ ունե՞ք:
– Այո, ընտրյալ ունեմ, նա ռեժիսոր է: Մենք մի բնագավառից ենք, սակայն սիրո համար բնագավառը կապ չունի: Անձնական կյանքիս մասին շատ խոսել չեմ սիրում:
Ամբողջությամբ՝ life.panorama.am