Բեյոնսեի 10-ամյա դուստրն արդեն աճուրդից ադամանդներ է գնում
Advertisement 1000 x 90

Բեյոնսեի 10-ամյա դուստրն արդեն աճուրդից ադամանդներ է գնում

Ադամանդների եւ շքեղության ձգտումը Բեյոնսեի եւ Ջեյ Զիի ընտանիքի ճանաչելի հատկանիշն է: Կիրակի երեկոյան հայտնի զույգը 10-ամյա դստեր՝ Բլյու Այվիի հետ միասին գնացել է Լոս Անջելեսում Wearable Art բարեգործական միջոցառմանը։ Երկար տարիներ այն կազմակերպել է Բեյոնսեի մայրը՝ 68-ամյա Թինա Նոուլզ-Լոուսոնը։

Նման միջոցառումը երեխայի համար լավագույն զբաղմունքը չէ: Բայց փոքրիկ Բլյու Այվին փոքրի-ինչ զվարճացել է։ Նա մասնակցել է աճուրդին: Աղջկան դուր են եկել դիզայներ Լորեն Շվարցի ադամանդե ականջօղերը, ուստի նա համարձակորեն առաջարկել է 80 000 դոլար դրանց համար։

Բարեբախտաբար, Ջեյ Զիի դոլարները մնացել են նրա գրպանում՝ ավելի շատ գումար առաջարկել է Mielle Organics-ի հիմնադիր Մոնիկ Ռոդրիգեսը։ Աքսեսուարը վաճառվել է 105 հազար դոլարով։

news.am