Չարլզ Երրորդը Ռիշի Սունակին նշանակել է Մեծ Բրիտանիայի վարչապետ
Advertisement 1000 x 90

Չարլզ Երրորդը Ռիշի Սունակին նշանակել է Մեծ Բրիտանիայի վարչապետ

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդը նոր վարչապետ է նշանակել Ռիշի Սունակին։ Նրան հանձնարարված է նոր կառավարություն ձևավորել։ Ավելի վաղ թագավորը պաշտոնապես ընդունել էր Լիզ Թրասի հրաժարականը։

Չարլզ Երրորդի հետ հանդիպումից հետո Ռիշի Սունակը ելույթ է ունեցել Դաունինգ սթրիթում՝ կոչով դիմելով Մեծ Բրիտանիայի ժողովրդին:

Նա ասել է, որ բրիտանական նոր կաբինետը կենտրոնանալու է տնտեսական խնդիրների լուծման վրա, կառավարությունը պատրաստ է դրա համար «դժվար որոշումներ» ընդունել։

Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը հավաքել է անհրաժեշտ թվով ձայներ իր գործընկեր պատգամավորներից և դարձել Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդը։



Նման նյութեր