Մի անգամ Էռնեստ Հեմինգուեյը գրազ եկավ, որ կարող է ընդամենը 6 բառով մեկ ամբողջական պատմվածք գրել, որը կարող է հուզել ցանկացած կարդացողի:
Գրողին հաջողվեց հաղթել գրազը՝
«Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբևէ չհագած» (For sale: baby shoes, never used)
***
Աշխարհի ամենակարճ սարսափ պատմության հեղինակը Ֆրեդերիկ Բրաունն է: Նա գրել է.
«Երկրագնդի վրա մնացած վերջին մարդը նստած էր սենյակում, դուռը թակեցին»:
***
Օ. Հենրին հաղթել է ամենակարճ պատմվածքի մրցույթում, երբ գրել է մի գործ, որն ունի դասական պատմվածքին բնորոշ բոլոր բաղադրիչները՝ հանգույց, կուլմինացիա, լուծում:
«Վարորդը ծխեց և շրջվեց՝ նայելու բենզատարին՝ բենզին շա՞տ կա, թե՞ քիչ: Մահացածը քսաներեք տարեկան էր»:
***
Անգլիացիները նախկինում անց են կացրել ամենակարճ պատմվածքի մրցույթ միայն այն պայմանով, որ այնտեղ անպայման պետք է հիշատակվեին թագուհին, Աստվածը, սեքսը և գաղտնիքը: Առաջին տեղը գրավել է հետևյալ պատմվածքը.
«Օ՜, աստված իմ,- բացականչեց թագուհին,-ես հղի եմ և չգիտեմ՝ ումից»:
***
Երբ Վիկտոր Հյուգոն իր «Մերժվածները» վեպի ձեռագիրը ուղարկել է խմբագրություն, նամակում գրել էր՝
«?»
Հեղինակը ստացել է համապատասխան պատասխան՝
«!»
***
Ամենակարճ կենսագրական ստեղծագործության մրցույթում էլ հաղթել է մի ֆրանսուհի, որը գրել էր.
«Նախկինում ես ունեի հարթ մաշկ և ճմրթված շրջազգեստ, իսկ հիմա ճիշտ հակառակն է»: