1934 թվականի այս օրը ծնվել է ֆրանսիացի դաշնակահար, դասական ստեղծագործությունների ջազային մեկնաբանությունների հեղինակ Ժակ Լուսյեն:
Երաժիշտ ավարտել է Փարիզի կոնսերվատորյան՝ սովորելով վիրտուոզ-դաշնակահար Իվ Նատի մոտ եւ, հակառակ հաջողություններին, թողնում է բեմն ու սկսում իմպրովիզներ անել: Նվագում է Կուբայի գնչուական երգչախմբում, նվագակցում է Շառլ Ազնավուրի եւ բազում այլ հայտնի երգիչների: Բազմաթիվ ֆիլմերի երաժշտության հեղինակ է:
Հայտնի է դարձել Բախի ստեղծագործությունների ջազային մեկնաբանմամբ. համագործակցել է կոնտրաբասիստ Պյեր Միշլոնի եւ թմբկահար Քրիստիան Գարոսի հետ:
Երաժիշտը մահացել է 2019 թվականի մարտի 5-ին Բլուա քաղաքում: