ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել ռուս երգչուհի Ժասմինի եւ ամուսնու նկատմամբ
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել ռուս երգչուհի Ժասմինի եւ ամուսնու նկատմամբ

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ռուս երգչուհի Ժասմինի նկատմամբ, հաղորդվում է երկրի ֆինանսների նախարարության կայքում։

ԱՄՆ գանձապետարանը պատժամիջոցներ է կիրառել նաեւ մոլդովական ընդդիմադիր «Շոր» կուսակցության առաջնորդի՝ Ժասմինի ամուսնու՝ Իլան Շորի նկատմամբ։

ԱՄՆ-ը հոկտեմբերի 26-ին նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական 12 կազմակերպությունների եւ ՌԴ քաղաքացի 8 անհատների նկատմամբ։ Սահմանափակումների տակ են հայտնվել նաեւ ձեռնարկատեր Իգոր Չայկան եւ մոլդովացի օլիգարխ Վլադիմիր Պլահոտնյուկը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել էր ռուս արվեստագետների և լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու Կանադայի որոշումը։ Հոկտեմբերի 17-ին Կանադան ընդլայնել էր Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցները եւ դրանցում ներառեց եւս 34 ֆիզիկական եւ մեկ իրավաբանական անձանց, այդ թվում՝ դերասաններ Սերգեյ Բեզրուկովին, Դմիտրի Պեւցովին եւ Վլադիմիր Մաշկովին, ինչպես նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ Ուկրաինայում տեղի ունեցողի մասին «ապատեղեկատվություն տարածելու» համար։

style.news.am