1938-ին շենքի կառուցումը գրեթե ավարտվել էր, սակայն որտեղի՞ց գնել այդ չափերի ժամացույց. Հովիկ Չարխչյան
Advertisement 1000 x 90

1938-ին շենքի կառուցումը գրեթե ավարտվել էր, սակայն որտեղի՞ց գնել այդ չափերի ժամացույց. Հովիկ Չարխչյան

Հովիկ Չարխչյանը ֆեյսբուքում գրել է.

«Երևանում Կառավարության տունը նախագծելիս Ալեքսանդր Թամանյանը նախատեսել էր շենքի աշտարակը զարդարել հսկա ժամացույցով: 1938-ին շենքի կառուցումը գրեթե ավարտվել էր, բայց աշտարակի վրա դեռ մնացել էր մեծ տրամագծով մի խոռոչ: Սակայն որտեղի՞ց գնել այդ չափերի ժամացույց:

Ժամացույցը պատրաստելու պատվերը ստանձնում է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի ինժեներ Մագնուշևսկին: Դա 1940 թվականն էր: 1941-ի սեպտեմբերին ժամացույցն արդեն պատրաստ էր: Այն անմիջապես Մոսկվայից բերվում է Երևան՝ համապատասխան գծագրերի հետ: Սակայն 1941-ի հունիսին սկսվել էր Հայրենական պատերազմը, և Մագնուշևսկին Հայաստան գալ չէր կարող: Ուրեմն ու՞մ վստահել ժամացույցի տեղադրումը:

Երկար փնտրտուքներից հետո ի վերջո գործը հանձնարարում են Հայկական ՍՍՀ Կապի մինիստրության ինժեներ Արծրուն Յավուրյանին: Հենց նա էլ կարճ ժամանակում մայրաքաղաքին տալիս է գլխավոր հրապարակի երգող ժամացույցը»: