Եթե Հայաստանի ղեկավարությունը ցանկանում է վաշինգթոնյան տարբերակը, որով ճանաչում է Ղարաբաղը ադրբեջանական, ապա խնդրեմ․ Պուտին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Եթե Հայաստանի ղեկավարությունը ցանկանում է վաշինգթոնյան տարբերակը, որով ճանաչում է Ղարաբաղը ադրբեջանական, ապա խնդրեմ․ Պուտին

«Մենք ասում էինք՝ «եկեք շարժվենք դեպի նորմալիզացում», բայց Հայաստանի ղեկավարությունը գնաց իր ճանապարհով։ Մեր դիրքորոշումն այն է, որ խաղաղության պայմանագիրն անրաժեշտ է»,- այս մասին հինգշաբթի՝ հոկտեմբերի 27-ին, «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Հիմա դրված է խաղաղ կարգավորման հարցը: Մեր կարծիքով՝ դա իհարկե պետք է, ինչպես նաև՝ սահմանագծումն ու սահմանազատումը: Թե որ տարբերակը կընտրվի, դա հայ ժողովրդի ընտրությունն է: Մենք չենք ուզում և չենք պատրաստվում ինչ-որ բան թելադրել, պարտադրել Հայաստանին: Եթե ՀՀ ժողովուրդն ու այսօրվա իշխանությունն ուզում են ընտրել վաշինգթոնյան տարբերակը, որով Ղարաբաղն ամբողջապես ճանաչվում է ադրբեջանական, ապա խնդրեմ: Մենք կաջակցենք հայկական կողմի ցանկացած ընտրություն: Եթե հայկական կողմը որոշի, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնվեն, ապա դրանք ևս պետք է հաշվի առնվեն: Սակայն, անխոս, այդ պայմանավորվածությունները պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ: Այս պայմանավորվածությունները պետք է նաև ընդունելի լինեն Ադրբեջանի համար: Սա, անշուշտ, շատ բարդ է:

Սակայն Հայաստանը մեր դաշնակիցն է, ուստի մենք նախ և առաջ հաշվի կնստենք Հայաստանի առաջարկությունների հետ»,- ասել է Վլադիմիր Պուտինը:

«Համենայնդեպս, որ տարբերակն էլ ընտրվի, եթե դա տանում է դեպի խաղաղություն, մենք միայն կողմ ենք, բայց ոչինչ չենք պատրաստվում պարտադրել, չենք կարող ու չենք պատրաստվում Հայաստանին ոչինչ թելադրել»,- հավելել է ՌԴ նախագահը։



Նման նյութեր