Հայկ Պետրոսյանը «Ֆուլ հաուսում» խաղալու մասին. life.tert.am
Advertisement 1000 x 90

Հայկ Պետրոսյանը «Ֆուլ հաուսում» խաղալու մասին. life.tert.am

«Ֆուլ հաուսի» նոր եթերաշրջանում հանդես կգա նաև դերասան Վարդան Պետրոսյանի որդին՝ երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը: Նա մարմնավորելու է պատգամավորի տղայի: Ըստ կերպարի՝ սիրային եռանկյունի է ձևավորվելու Հայկի, Միհրանի և Արփիի հերոսների միջև: Tert.am Life-ը դերասանի հետ խոսել է «Ֆուլ հաուսում» մասնակցության, ակնկալիքների, առաջիկա ներկայացման և ոչ միայն այդ ամենի մասին:

-Հայկ, որպես դերասան՝ առաջին անգամ եք ներկայանում հեռուստատեսային նախագծում: Ինչո՞վ հետաքրքրեց Ձեզ այս առաջարկը:

– Ես երբեք սիթքոմերի երկրպագու չեմ եղել՝ լինի հայկական, ամերիկյան, թե այլ երկրի արտադրության, սակայն  «Ֆուլ հաուսը» Հայաստանի հեռուստատեսային պատմության մեջ լավագույն սիթքոմն է: Դա վկայում են թե´ ռեյթինգները, թե´ նկարահանման որակն ու հումորները: Սա չեմ ասում, որովհետև նկարահանվելու եմ, պարզապես այսքան ժամանակ ավելի լավը չեմ տեսել:

Կարծում եմ՝ կարող եմ շատ բան սովորել: Ինձ համար սա փորձ ձեռք բերելու հնարավորություն է՝ թե´ նկարահանման, թե բեմական, որովհետև «Ֆուլ հաուսը» նաև ներկայացումներ է ունենում:

-Ի՞նչ կերպարով եք ներկայանալու:

– Պատգամավորի տղա է, ով սիրահետելու է Լիկային: Կերպարի բնավորության, շարժուձևի վրա դեռ աշխատում ենք, որպեսզի այն լիարժեք լինի:

Մեր հասարակության մեջ ընդունված է, որ պատգամավորի տղան պետք է լինի լկստված, կարճ ասած՝ «պոռճ»: Կերպարս կունենա իր միջավայրի ազդեցությունը, սակայն հիմա չեմ կարող հստակ ասել, թե ինչպիսին կլինի:

-Տևական ժամանակ է՝ ներկայացումներ եք խաղում, նկարահանվել եք նաև «Կյանք ու կռիվ» ֆիլմում, սակայն հեռուստատեսային նախագծերում մինչև հիմա չեք ներկայացել: Պատճառն առաջարկների պակա՞սն է, թե՞ Ձեր չափորոշիչներին անհամապատասխան առաջարկներ ստանալը:

-Ճիշտն ասած, բավականին շատ եմ ստացել առաջակներ, ուղղակի չեմ համաձայնել: Պատճառը պայմանավորված է եղել կա´մ դերով, սցենարով, կա´մ իմ զբաղվածությամբ: Հիմնականում ինձ բավականին հետաքրքիր առաջարկներ են արել: Հիմա էլ եմ զբաղված, բայց մի կերպ պիտի հասցնեմ:)

-Ըստ Ձեզ՝ հեռուստատեսային նախագծում խաղալը որքանո՞վ կնպաստի Ձեր ներկայացումների նկատմամբ հետաքրքրության աճին:

– Միանշանակ հեռուստատեսությունը մեծ ճանաչում է բերում, ավելի պոպուլյար ես դառնում: «Ֆուլ հաուսն» ամեն տեղ դիտում են: Շատ կուզեմ դրական ազդեցություն ունենա, թեև հիմա էլ չեմ բողոքում տոմսերի վաճառքից, բայց Երևանում շատ դժվար է տոմս վաճառել: Շատ արտիստներ կան, մրցակցությունը մեծ է, միգուցե մարդիկ մտածեն՝ «Ֆուլ հաուսի» տղան է, տեսնենք՝ ինչ է անում, գան ու դառնան իմ հանդիսատեսը: «Ֆուլ հաուսն» արտերկրում էլ են շատ նայում: Հետագայում հյուրախաղերի մեկնելիս կարող է շատ նպաստավոր լինել:

Այսինքն՝ այն, ինչ պետք է անեմ, օրինակ, 3 տարում և կամաց-կամաց հասնեմ հաջողության, «Ֆուլ հաուսը» կարող է ինձ տալ 1 ամսում: Համաշխարհային շուկան էլ է այդպիսին: Հարցն այն է՝ ինչպես կօգտագործես այդ հայտնիությունը: Երբ մենք մասնակցում էինք «Հայ սուպերսթարին», այն շատ բարձր ռեյթինգ ուներ և մեծ հայտնիություն բերեց բոլոր մասնակիցներին:

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր