
Կրեմլից մանրամասնել են, որ հոկտեմբերի երեսունմեկին՝ երկուշաբթի, Ռուսաստանի Սոչի քաղաքում կայանալու է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել եռակողմ հայտնի հայտարարությունների կատարման ընթացքը, ինչպես նաեւ հետագա քայլերը, որոնք կամրապնդեն կայունությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում։
Կքննարկվեն նաեւ առեւտրա-տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման հետ կապված հարցերը։ Բացի եռակողմ հանդիպումից, Պուտինը առանձին հանդիպումներ է ունենալու նաեւ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ։