Իտալիայի նորըտիր վարչապետը պահանջել է, որ իրեն դիմեն «սինյոր վարչապետ»
Advertisement 1000 x 90

Իտալիայի նորըտիր վարչապետը պահանջել է, որ իրեն դիմեն «սինյոր վարչապետ»

Ջորջա Մելոնին, ով դարձել է Իտալիայի կառավարությունը գլխավորած առաջին կինը, պահանջել է, որ իրեն արական սեռով դիմեն իր նոր պաշտոնում, հետևում է լրատվամիջոցների տարածած շրջաբերականից, որն ուղարկվել է նախարարություններ և այլ հաստատություններ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Փաստաթղթի համաձայն՝ վարչապետին պետք է անվանել «նախարարների խորհրդի սինյոր նախագահ»։

Մելոնին միշտ հրաժարվել է տղամարդկանց համար սահմանված պաշտոնների անվանումները կանանց համար նախատեսված տարբերակով փոխելուց, ինչի պատճառով քննադատության է արժանացել կին գործընկերների և իր հակառակորդների կողմից: Քննադատությունների թվում է նաև այն, որ նրա ղեկավարած «Իտալիայի եղբայրներ» կուսակցության անվան մեջ չի նշվում «քույրերը», իսկ նրա 24 նախարարներից բաղկացած կաբինետում ընդամենը վեց կին կա։

 



Նման նյութեր