Անցյալ ամառ հայտնի դարձավ, որ արքայազն Հարրին ինքնակենսագրություն է գրում, որտեղ մանրամասն պատմում է թագավորական ընտանիքում իր կյանքի, եղբոր ու հոր հետ հարաբերությունների, մոր մահվան եւ Մեգանի հետ պալատը լքելու որոշման, նրանց որդու՝ Արչիի մասին։ Այժմ նրանք երջանիկ ապրում են Կալիֆոռնիայում եւ պարբերաբար այցելում են Բրիտանիա։
Նախօրեին հայտնի է դարձել արքայազն Հարրիի երկար սպասված եւ սկանդալային հուշերի թողարկման ամսաթիվը։ Գիրքը լույս կտեսնի 2023 թվականի հունվարի 10-ին։ Ի դեպ, ավելի վաղ ասվում էր, որ այն կհրապարակվի այս տարվա վերջ։