«Հայաստան-Սփյուռք համաժողով առանց Սփյուռքի». Հայկ Դերզյան
Advertisement 1000 x 90

«Հայաստան-Սփյուռք համաժողով առանց Սփյուռքի». Հայկ Դերզյան

Հայկ Դերզյանի ֆեյսբուքյան էջից.

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել է Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովի բացման արարողությանը;

Սա որպես Press release, իսկ հիմա անցնենք բովանդակության:

Գալով իշխանության Նիկոլ Փաշինյանի համակարգը ողջ ուժով սկսեք աշխատել պառակտման վրա: Հայաստան-Արցախ պառակտմանը զուգահեռ նոր փուլ մտավ դաշնակների սևացման գործընթացը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, այդ ուժի ներուժը դրսում և պառակտումը չէր կարող չազդել ՀՀ-ից դուրս գտնվող ներուժը մեկուսացնելու և այնտեղ պառակտման գործընթաց տանելու վրա:

Սփյուռքի հետ տարվում էր զրոյական աշխատանք Հայոց Ցեղասպանության ճանաչմանը նպաստելու լոբբիստական գործընթացի ուղղությամբ, ինչ էլ կար, դա փաստացի մնացած ժառանգությունն էր նախորդ տարիներին արված աշխատանքի արգանդից ելած ծնունդ:

Բացի Սերժ Թանկյան դիմավորելուց, Տարոն Աճեմօղլուին չորս տարի Հայաստան կանչելուց զատ որևէ լուրջ գործընթաց չարվեց ներդրումներ բերելու համար: Новые Васюки քաղաքականության քավորությամբ (գեղեցիկ ճառեր, զրո գործողություն) գլորած տարիներ:

Դրա փոխարեն Սփյուռքից ահռելի մեծ դժգոհություն պատերազմի ընթացքում ուղարկված աջակցության վերաբերյալ: Առկա էին մի շարք գրառումներ և հոդվածներ, որոնց համաձայն օգնությունը կամ տեղ չէր հասնում, կամ ժողովրդի լեզվով ասած ռաստամոժկա էլ արված չէր:

Զրո քարոզչական գործընթաց Սփյուռքի հետ ընդհանուր ռազմավարություն ու գաղափարախոսություն ունենալու վերաբերյալ: Այստեղ անգամ Հայաստանի մասով այդ ամենը չկար, էլ ուր մնաց իզմեր չունեցողները Սփյուռքի հետ աշխատեին:

Փոխարենը զարմանալի «պատահականությամբ» մեդիա դաշտում տարբեր նյութերի տակ սկսեցին հայտնվել դրսից արված ատելության և պրոիշխանական ռադիկալ մեկնաբանություններ, որոնց հեղինակները կոնկրետ փոստերի տակ զարմանալի «պատահականությամբ» նույն պետության նույն քաղաքից էին: Ինչ խոսք Սփյուռքը քարոզչական «ֆաբրիկայի» վերածելու գործում ոմանք հաջողել են:

Դրան զուգահեռ սկսեցին արգելել Սփյուռքից եկող քաղաքացիների մուտքը Հայաստան: Թերևս նման գործողություններով հայտնի առնվազն մի պետություն կար՝ Ադրբեջանի տեսքով: Այդ մի ցուցանիշով մոտենում ենք իրենց:

Արբանյակ ուժերով օրինակ վերջերս Լոս-Անջելես կատարած այցում սկսեցին համոզել թուրքերի հետ ախպերություն անել, իսկ ամենամեծ քարոզչիներից մեկը լայվով համոզում էր, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը անիմաստ մի բան է:

Ահա այն, ինչ պետք է իմանալ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին: Մեր հայրենակիցների հետ անձնական շփումների մասին ավելի լավ է լռեմ: Մեղմ ասած ցենզուրայից դուրս պիտակավորումներ են տալիս այս իշխանությանը»:



Նման նյութեր