Մահացել է ռոքնռոլի հիմնադիրներից մեկը` Ջերի Լի Լյուիսը
Advertisement 1000 x 90

Մահացել է ռոքնռոլի հիմնադիրներից մեկը` Ջերի Լի Լյուիսը

Կյանքի 88-րդ տարում մահացել է աշխարհահռչակ ամերիկացի երաժիշտ, դաշնակահար, ռոքնռոլի հիմնադիրներից մեկը` Ջերի Լի Լյուիսը։ Այս մասին հայտնում է 117 Entertainment Group-ը, որը ներկայացնում է երաժշտին։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, իր կյանքի վերջին տարիներին արտիստը տարբեր հիվանդություններ ու վնասվածքներ ուներ, որոնք, ըստ նրա բժիշկների, «պետք է խլեին նրա կյանքը մի քանի տասնամյակ առաջ»։

Երգչի խոսնակ Զաք Ֆարնումը Variety-ին ասել է, որ Լյուիսը մահացել է ԱՄՆ Միսիսիպի նահանգի իր տանը։

Ջերի Լի Լյուիսը համարվում է ռոքնռոլի հիմնադիրներից մեկը։ Նրա ամենահայտնի երգերից են «Crazy Arms» (1956), «Whole Lotta Shakin’ Goin’ On» (1957), «Great Balls of Fire» (1957)։ Նա արժանացել է չորս «Գրեմմիի», իսկ նրա ամենահայտնի «Great Balls of Fire» երգը ներառվել է բոլոր ժամանակների 500 լավագույն երգերի ցանկում՝ ըստ Rolling Stone ամսագրի։

style.news.am