Փրինս Ջեքսոնը՝ Մայքլ Ջեքսոնի որդին, քննադատել է երգիչ Հարի Սթայլսին «փոփի նոր արքա» անվանելու մասին հայտարարությունները, հայտնում է Just Jared-ը։
The Rolling Stone-ի վերջերս հրապարակված նյութում, որը նվիրված էր Հարի Սթայլսի աշխատանքին, հոդվածի հեղինակները կատարողին անվանել են «փոփ երաժշտության նոր արքա»։ Այս տիտղոսի առաջին սեփականատիրոջ՝ Մայքլ Ջեքսոնի ժառանգը համաձայն չէ սրա հետ։
Փրինս Ջեքսոնը համաձայնել է Սթայլսի ստեղծագործական արժանիքների հետ, սակայն նշել է, որ միայն իր հայրն է եղել և հավերժ կմնա փոփ արքա։
«Հարի Սթայլսը, անկասկած, մեծ արտիստ է: Բայց հայրս սկսել և աշխատել է այն ժամանակ, երբ կատարողներն այդքան աջակցություն չունեին սոցիալական ցանցերում: Եթե համեմատենք, թե ինչպես և ինչ դժվարությամբ է սկսվել հորս կարիերան, և թե ինչպես է այն սկսվում ժամանակակից կատարողների մոտ, ապա դա ուղղակի երկինք ու երկիր է: Անհնար է համեմատել։ Իսկ «Փոփի արքա» տիտղոսը ընդմիշտ շնորհված է հորս, չի կարելի այն վերցնել և փոխանցել մեկ այլ արտիստի»,- կիսվել է Ջեքսոն կրտսերը։