Արքայազն Հարին և Մեգան Մարքլը չեն ցանկանում Սուրբ Ծնունդն անցկացնել թագավորական ընտանիքի հետ: Այս մասին հայտնում է Mirror-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ Mirror-ի՝ արքայազն Հարին և Մեգան Մարքլը «չեն պատրաստվում» տոնել Սուրբ Ծնունդը թագավորական ընտանիքի անդամների՝ Չարլզ III թագավորի, Ուելսի արքայազն Ուիլյամի և նրանց ամուսինների՝ Կամիլայի և Քեյթ Միդլթոնի հետ։ Նշվում է, որ ԱՄՆ-ում բնակվող Սասեքսի դուքսն ու դքսուհին արձակուրդներին չեն գնա Նորֆոլկի Սանդրինգհեմում գտնվող կալվածք՝ դրանով իսկ խախտելով ընտանեկան ավանդույթը։
Ինսայդերները բացատրել են, որ ողջ խնդիրն այն հուշագրության մեջ է, որոնք արքայազն Հարին մտադիր է հրապարակել 2023 թվականի հունվարի 10-ին։ «Spare» անվանումով գիրքը, շատերի կարծիքով, կփշրի թագավորական ընտանիքում հարաբերությունների լավացման բոլոր հույսերը։