Արքայազն Ուիլյամի եւ Հարիի հարաբերությունները նկատելիորեն վատթարացել են։ Ամեն ինչի մեղավորն է՝ Հարրիի սկանդալային հարցազրույցը ամերիկյան հեռուստատեսությանը, որում նա թագավորական ընտանիքին մեղադրել է ռասիզմի մեջ։ Արքայազնի խոսքով՝ իր կնոջը՝ Մեգան Մարքլին չեն ընդունել մաշկի գույնի պատճառով։
Սակայն աղբյուրները պնդում են, որ Քեյթ Միդլթոնը որոշել է վերջ տալ թշնամանքին։ Դքսուհին նույնիսկ արդեն «հատուկ պլան» ունի։ Արքայազն Ուիլյամի կինը շուտով կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու Earthshot Prize էկոլեգիական մրցանակաբաշխությանը։ Նա նախատեսում է այնտեղ հանդիպել Հարրիին:
«Քեյթը նախատեսում է Մեգանին ձիթենու ճյուղ տալ՝ եղբայրներին վերամիավորելու համար: Թագուհուն դա դուր կգար»,- հրապարակմանը ասել է Us Weekly-ի ինսայդերներից մեկը: «Հարրին եւ Մեգանը զբաղված գրաֆիկ ունեն, բայց Մեգանը պատրաստ է ջանքեր գործադրել Ուելսի դքսուհուն հանդիպելու համար»: