Լեհաստանը ստացել է թուրքական գրոհային Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը։ Թուրքիան արտահանել է 6 անօդաչու թռչող սարք, ապագայում սպասվում է ևս 18-ի հանձնումը։
«Bayraktar TB2-ի մատակարարումները կարևոր քայլ են բանակի արդիականացման գործընթացում։ Առանց անօդաչուների բանակը չի կարող ժամանակակից համարվել»,- ասել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը: