77 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Վահե Շահվերդյանը։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Վահե Շահվերդյանի որդին՝ բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը։
«Կներես, որ այս կյանքում չհասցրի խոսել քեզ հետ, այնքան, որքան պիտի խոսեի։
Կներես, որ չհասցրի ասել այն ինչ պիտի ասեի:
Կներես, չկարողացա վերադարձնել քեզանից ստացած ուշադրության և սիրո գոնե կեսը:
Կներես, որ չկարողացանք այս անգամ կյանքդ փրկել:
Կհանդիպենք երկնքում, ու ես կրկին այսպես պինդ կգրկեմ քեզ»,- ասված է գրառման մեջ։