Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2018 թվականից Հ1 եթերի դռները դեմս փակվեցին։
Որ ասեմ շատ եմ տխրել, սուտ կլինի։ Որ ասեմ ուրախ էի, էլի սուտ կլինի։ Հանրային հեռուստաընկերությունն ամեն դեպքում հանրային է, իսկ ես հանրության մի մաս եմ ու այդ մասի կարծիք արտահայտողներից։
Անցավ ՉՈՐՍ տարի, սեպտեմբերին զանգ ստացա, հրավիրեցին «Տարբեր կարծիքներ» հաղորդմանը։
Գնացի։ Զուտ նրա համար, որ չասեն, վախեցավ, չեկավ։
Մի ամիս անց էլի հրավիրեցին նույն հաղորդմանը, բայց մերժեցի հրավերը, քանի որ ֆիզիկապես ժամանակ չունեի մասնակցելու։ Խնդրեցի ամսի չորսից հետո թող զանգեն, երբ ազատ կլինեմ քիչ թե շատ։ (ԱԱԾ–ում վերծանում կլինի, եթե չեն հավատում)։
Հետո հրավիրեցին այլ բանավեճի (չորս Պետրոսի մոտ, էլի մերժեցի, քանի որ կրկին զբաղված էի այլ գործերով, ասեցի, մնա մյուս անգամներ (սքրինշոթները իմ մոտ կա, հեռախոսակապի վերծանումը ԱԱԾ–ում)։
Հետո էլի զանգեցին «Տարբեր կարծիքներից» (մի պահ մտածեցի՝ էլ ուրիշ հերոսի անուն չգիտեն), էլի ասեցի, որ չեմ կարող։
Պետրոս Ղազարյան, քեզ սխալ են զեկուցում, դրա համար այս գրածդ իրականության հետ կապ չունի։ (Դիտիր 19 սեպտեմբերի եթերը)։
«Օպոնենտներից թռնելը և մենախոսության մեջ սեփական փաստարկները պաշտպանելու տխմար սովորությունից, եթե կարողանաք դուրս գալ, մեր եթերը միշտ բաց կգտնեք ձեր և բոլորի համար»։
Երկրորդը, այո, փառք Աստծո, եթերի մեռած չեմ, հատկապես 4 տարի բլոկ եղած լինելուց հետո эксперт-по-вызову չեմ, որ առաջին իսկ զանգով գամ, ոչ մի պետական հիմնարկի ու դեսպանատան առջև պարտավորություն չունեմ, գնալ եթերներով, վիճակագրություն ապահովելու համար։
Փառք Աստծո, այն աստիճան ազատ եմ, որ կարող եմ ինձ թույլ տալ չանել այն, ինչ սրտով չի, չշփվել այն մարդկանց հետ, ում հետ չեմ ուզում։
Ասելիքս ասել այն ժամանակ, երբ ուզում եմ ասել։
Հաստատ ձևը գիտեմ հասցնելու, հնարավորությունն էլ կա առանց ԹՎ–ի դա անել (փառքդ շատ լինի Ֆեյսբուք ու շուտով տելեգրամ)։
Ուղղակի զբաղված լինել այլ գործերով, բացակայել քաղաքից, երկրից, գնալ ծնունդի կամ կնունքի, երեխաների հետ կինո գնալ կամ դասերը անել։
Հ.Գ. Իսկ եթե բավականին շատ ընդդիմադիր կամ ադեկվատ մարդ մերժում են գալ եթեր, երևի թե խնդիրը всё же իրենց մեջ չի.
Երևի, չէ, հաստատ։
Հ.Հ.Գ Եթե այս ամենից հետո Հ1–ի եթերում իշխանություն/ընդդիմություն բալանսը հավասարակշռվի (ոչ թե լինի 25։1 վրա), գոհ ու շնորհակալ կլինեմ»։