Վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Վահե Շահվերդյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով
Advertisement 1000 x 90

Վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Վահե Շահվերդյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Ֆլոբեր (Վահե) Շահվերդյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով:

ԿԳՄՍՆ հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին 77 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Ֆլոբեր (Վահե) Շահվերդյանը:

Հայ թատերական աշխարհից ևս մեկ ինքնատիպ գույն պակասեց…

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր վշտակցությունն  ու զորակցությունն է հայտնում Վահե Շահվերդյանի ընտանիքի անդամներին,  հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին:

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Ֆլոբեր (Վահե) Շահվերդյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով: