
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը սոցցանցերում խորհուրդ է տվել «հայաստանցիներին հասկանալ, որ առանց Ռուսաստանի Հայաստանը չի լինի»։
«Հայաստանի քաղաքացիները, հատկապես նրանք, ովքեր քվեարկել են Փաշինյանի օգտին, պետք է հասկանան, որ առանց Ռուսաստանի Հայաստան չի լինի, էլ չասած՝ Ղարաբաղ։ Ո՞վ կանգնեցրեց, այսպես կոչված, 44-օրյա պատերազմը։ Դա կանգնեցրել է անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը։ Իսկ Ամերիկան, որին Հայաստանի ներկայիս իշխանությունը փորձում է Հայաստանը մատուցել խրտվիլակի պես, մատը մատին չտվեց։ Թուրքիան, որն, իհարկե, Ադրբեջանի կողքին էր, ՆԱՏՕ-ի երկիր է։ Ինչ է, Ամերիկան, որպես ՆԱՏՕ-ի առաջատար ուժ, չէ՞ր կարող ասել. «Ի՞նչ ես անում այնտեղ: Մենք Հայաստանի կողմն ենք, մենք աջակցում ենք նրանց, մենք ունենք Կալիֆոռնիա, որտեղ կան շատ հայեր, մենք ունենք Քիմ Քարդաշյան։ Ամերիկան ընդհանրապես ոչինչ չարեց»,-Telegram-ի իր ալիքում գրել է Մարգարիտա Սիմոնյանը:
https://rutube.ru/video/4bb214094a515f6b085fa5341f2f0f52/