
Քիմ Քարդաշյանը «Հելլոուինի» առթիվ կրել է X-Men-ի ամենահայտնի հերոսներից մեկի՝ Mystique-ի կերպարը, սակայն հայտնվել է «անհարմար» իրավիճակում, գրում է Daily Mail-ը:
Քիմը պատմել է, որ միջոցառումից հետո նա որոշել է այդ տեսքով գնալ Թրեյսի Էլիս Ռոսի 50-ամյակի խնջույքին, սակայն պարզվել է, որ միջոցառումը հելլոուինյան հանդերձներով չէր, և միայն Քիմն է կերպարային հագուստ կրում։
«Ես ծննդյան խնջույքին ամբողջովին կերպարանափոխված գնացի, բայց պարզվեց, որ կոստյումների երեկույթ չէ: Ծնունդդ շնորհավո՛ր, ամենագեղեցիկ հոգին ունեցող @traceeelliseross»,-գրել է Քիմը սոցցանցի իր էջում: