
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական ծրագրի մեներգչուհի Ջուլիանա Գրիգորյանը հաղթել է Operalia 2022 հեղինակավոր մրցությում:
Մրցույթը, որին մասնակցել են արտիստներ աշխարհի տարբեր երկրներից, անցկացվել է հոկտեմբերի 24-30-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում:
Հաղթողներին մրցանակներ է հանձնել մրցույթի հիմնադիր, աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն: