Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ընդդեմ գնաճի տեղի են ունեցել բողոքի ցույցեր։ Իրավապահները ձերբակալել են ութսուն մարդու։ Այս մասին հայտնում են բողոքի գործողությունների կազմակերպիչները։ Ցուցարարները հանդիպել են Մոլդովայի Գիտությունների ակադեմիայի շենքի մոտ եւ մտադրված են եղել բուլվարով գնալու դեպի Քիշնեւի գլխավոր հրապարակ։
Ոստիկանությունը սակայն պահանջել է այլ ճանապարհ ընտրել։ Ցուցարարներն իրենց հերթին հայտարարել են, որ ունեն համապատասխան թույլտվություն։ Ցուցարարների խոսքով, ձերբակալվածների մեջ են նաեւ Օգրեեւ եւ Տարակլին քաղաքների քաղաքապետները, «Շոր» կուսակցության նախագահը։ Ցույցի ընթացքում տեղի են ունեցել բախումներ ոստիկանների հետ։