Գիտնականները բացահայտել են մեխանոսենսորային փոխակերպման մոլեկուլյար առանձնահատկությունները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գիտնականները բացահայտել են մեխանոսենսորային փոխակերպման մոլեկուլյար առանձնահատկությունները

Օրեգոնի Առողջության և գիտության համալսարանի (ԱՄՆ) գիտնականները բացահայտել են ներքին ականջում տեղի ունեցող հիմնարար գործընթացի, որը թաղանթի տատանումները վերածում է էլեկտրական ազդակների, մոլեկուլյար առանձնահատկությունները։ Այս գործընթացը, որը հայտնի է որպես՝ մեխանոսենսորային փոխակերպում (mechanosensory transduction), պատասխանատու է հավասարակշռության և ձայնի ընկալման համար։

Տատանումների վերածումը էլեկտրական իմպուլսների տեղի է ունենում մոլեկուլյար մակարդակում, դրա համար պատասխանատու է բարդ սպիտակուցային համալիր: Այս գործընթացը կարող է խանգարվել մուտացիաների պատճառով, քանի որ սպիտակուցների թարմացումը կապված է ԴՆԹ-ի կառուցվածքի հետ: Գիտնականները նախկինում գիտեին, որ մի շարք լսողության խանգարումներ պայմանավորված են գենետիկական պատճառներով, սակայն այժմ նրանք շատ ավելի լավ են հասկանում, թե որ սպիտակուցներն ու գեներն են պատասխանատու տարբեր խնդիրների համար: Ըստ այդմ էլ, ներկայումս իրական հնարավորություն կա ազդելու դրանց վրա՝ թերությունները վերացնելու համար։

Այս մեխանիզմի մոլեկուլյար կառուցվածքը նախագծելու համար գիտնականները հինգ տարի շարունակ ուսումնասիրում էին Caenorhabditis elegans ասկարիդների գենոմը, քանի որ դրանց մեխանոսենսորային փոխակերպման համալիրը մի շարք չափորոշիչներով նման է մարդուն: Գիտնականները հետազոտել են 60 միլիոն ասկարիդ՝ օգտագործելով նոր տեխնոլոգիա, որը կոչվում է կրիոէլեկտրոնային մանրադիտակ: Այն թույլ է տալիս ներթափանցել հյուսվածքների մեջ և տվյալներ հավաքել՝ սպիտակուցային կառուցվածքների 3D մոդելներ կառուցելու համար:

Այս դժվարին խնդիրը տասնամյակներ շարունակ բավարար կերպով չէր ուսումնասիրվել տեխնոլոգիաների անկատարության պատճառով։ Այսօր էլ հետազոտությունները դեռ շարունակվում են, և արդեն իսկ արված հայտնագործությունը հսկայական ձեռքբերում է նեյրոգիտության համար:

ita.am