Բայդենն անշնորհակալ է անվանել Զելենսկուն
Advertisement 1000 x 90

Բայդենն անշնորհակալ է անվանել Զելենսկուն

Ամերիկյան NBC հեռուստաալիքը ուշագրավ մանրամասներ է հայտնել Միացյալ նահանգների և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Զելենսկու միջև կայացած հեռախոսազրույցից։

Ըստ այդմ, Սպիտակ տան ղեկավարը խոսակցության ժամանակ դուրս է եկել հունից և Զելենսկուն անշնորհակալ է անվանել։

Ամերիկացի լրագրողների պնդմամբ, Բայդենը հայտնել է Կիևին մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի ռազմական օգնության մասին, մինչդեռ Զելենսկին կրկին գումար է պահանջել։

Վաշինգտոնի և Կիևի հակասությունների մասին պնդում է նաև Politico պարբերականը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Հավելենք, որ ԱՄՆ արդեն 65 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել Ուկրաինային՝ Ռուսաստանի կողմից հատուկ գործողության մեկնարկից ի վեր։



Նման նյութեր