Երգչուհի Ռիհաննան խոստովանել է, որ որոշել է վերադառնալ երաժշտություն՝ հարգելու հանգուցյալ Չեդվիկ Բոսմենի հիշատակը, գրում է NME-ն։
«Մենք փնտրում էինք մեծ արտիստի, ով կարող էր պատմել ֆիլմի պատմությունը, լուսաբանել ֆիլմի թեմաները եւ ներկայացնել հանդիսատեսին այլ ձեւով: Տրամաբանական էր, որ դա կին պիտի լիներ, քանի որ ֆիլմի հիմնական թեման մայրությունն է»,- ասել է ռեժիսոր Ռայան Քուգլերը՝ «Սեւ պանտերա. ընդմիշտ Վականդա» նախագծի սաունդթրեքի համար Ռիհաննայի հետ աշխատելու մասին։
Ըստ ռեժիսորի՝ երգչուհին ցանկացել է իր ներդրումն ունենալ հանգուցյալ Բոսեմանի ժառանգության մեջ, ով առաջին ֆիլմում խաղացել է Սեւ Պանտերայի դերը։
«Հենց նա ներկայացրեց ստեղծագործությունը՝ ասաց. «Ես դա արեցի Չադի համար», – նշել է ռեժիսորը:
Հոկտեմբերի 28-ին Ռիհաննան թողարկել է նոր Lift Me Up երգը, որը «Սեւ պանտերա. ընդմիշտ Վականդա» (Black Panther: Wakanda Forever) ֆիլմի սաունդթրեքն է։