Ադամ Լևինին և Բեհաթի Փրինսլուին լուսանկարել են դստեր հետ զբոսնելիս (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ադամ Լևինին և Բեհաթի Փրինսլուին լուսանկարել են դստեր հետ զբոսնելիս

Maroon 5 խմբի կիթառահար Ադամ Լևինին և մոդել Բեհատի Փրինսլոյին նկատել են իրենց դստեր հետ` Սանտա Բարբարայում զբոսնելիս: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Չնայած լուրերին, որ 34-ամյա մոդելը, ով սպասում է իր երրորդ երեխային, «վիրավորվել և վրդովվել է» ենթադրյալ դավաճանության սկանդալից, նա շարունակում է մնալ իր տղամարդու կողքին և առաջին տեղում դնել իրենց ընտանիքը։

Սեպտեմբերի 20-ին տեխասյան բլոգեր Սամներ Սթրոն խոսել է Ադամ Լևինի հետ հարաբերությունների մասին։ Նրան հետևելով՝ դա արեցին մոդել Էլիսոն Ռոուզը, կատակերգու Մարիկան ​​և յոգայի հրահանգիչ Ալաննա Զաբելը։ Նրանցից յուրաքանչյուրը հաստատել է իր խոսքը՝ ինտիմ նամակագրություն ցույց տալով կատարողի հետ։