Էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովը համերգի համար բազմամիլիոնանոց հոնորարներ է ստանում, dni.ru-ին տված հարցազրույցում ասել է արտիստի պաշտոնական դիջեյ Կատյա Գուսեւան։
Գուսեւայի մեկ ժամ ելույթն արժե մոտ 250 հազար ռուբլի։
«Չնայած ես գիտեմ այնպիսիններին, ովքեր աշխատում են հինգ հազարով», – ասել է նա եւ հավելել, որ Կիրկորովը ելույթի համար վերցնում է մոտ տասը միլիոն ռուբլի, ինչը նրան վճարում են, քանի որ նա բեմում թիվ մեկն է:
Ավելի վաղ երգիչ Ֆիլիպ Կիրկորովը Օկտյաբրսկու համերգասրահի 55-ամյակին նվիրված ելույթի ժամանակ հիշել էր, թե ինչպես է 25 տարի առաջ նույն բեմում կատարել «Ես բարձրացնում եմ իմ բաժակը» երգը իր նախկին կնոջ՝ Ալլա Պուգաչովայի համար։
«Իհարկե, այս երգն ինձ համար շատ թանկ է, եւ ես մեծ հաճույքով կկրկնեմ այն այսօր, քանի որ ժամանակին, գրեթե քառորդ դար առաջ, մեզ հետ պատշգամբում միայն մեկ այլ կին կար», – ասել էր Կիրկորովը: